Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախընտրական 11-րդ օրն անցավ լարված մթնոլորտում․ «Ա՛յ լակոտ», «կկզացնեմ», «փսլինքներ»։

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական 11-րդ օրը լարված մեկնարկ ունեցավ Արաբկիրում, որտեղ Նիկոլ Փաշինյանի հավաքի ընթացքում հնչեցին կոշտ և վիճահարույց հայտարարություններ։ Քարոզարշավային օրը սկսվեց լարված մթնոլորտով, որտեղ փոխադարձ արձագանքները արագ վերածվեցին սուր խոսքերի։

Դիմակավորների մասնակցությամբ տեսանյութի հրապարակումի հետո Փաշինյանը արձագանքեց կոշտ ձևակերպումներով։

Նույն ընթացքում «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացնում էր իր ծրագրային հիմնական դրույթները՝ փորձելով պահել քարոզարշավային օրակարգը։

Օրվա ընթացքում Փաշինյանի հնչեցրած կոշտ հայտարարությունները շարունակվեցին։

Միևնույն ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մասնակցում էր մեդիա հարցազրույցների, իսկ Հայաստան դաշինքը հանդիպում էր ուսանողների հետ ԵՊՀ-ում՝ շարունակելով իր քարոզարշավային հանդիպումները։

Էդմոն Մարուքյանը էլ քննադատեց իրավիճակը՝ ընդգծելով, որ կրկնվում են նախկին տարիների նույն քաղաքական մեթոդները։

Քարոզարշավային 11-րդ օրը ամփոփվեց բարձր լարվածությամբ, սուր խոսքերով և փոխադարձ մեղադրանքներով, իսկ քաղաքական դաշտը շարունակում է մնալ ակտիվ ու հակասություններով լի։

Իրինա Ատանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս