ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից հրապարակված 2026թ․ պարենային ապահովության և խոցելիության գնահատման (ՊԱԽԳ) համաձայն՝ Հայաստանի տնային տնտեսությունների պարենային ապահովությունը դրական աճ է գրանցել։ Երկրի ողջ տարածքում անցկացված ուսումնասիրությունը դրական միտումներ է արձանագրում, ինչպես նաև նշում այն հիմնական ոլորտները, որտեղ նպատակային միջամտությունները կարող են օգնել առաջընթացի ամրապնդման հարցում։
ՊԱԽԳ-ին մասնակցել է Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի 4,210 տնային տնտեսություն։ Գնահատումը վերլուծում է տեղական բնակչության և Ղարաբաղից տեղահանված հայերի շրջանում պարենային ապահովությանն առնչվող իրավիճակը, դրա խթաններն ու միտումները, ինչպես նաև նույնականացնում բնակչության պարենային անապահով խմբերին և վեր հանում նրանց հիմնական առանձնահատկությունները։
ՊԱԽԳ-ին մասնակցել է Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի 4,210 տնային տնտեսություն։ Գնահատումը վերլուծում է տեղական բնակչության և Ղարաբաղից տեղահանված հայերի շրջանում պարենային ապահովությանն առնչվող իրավիճակը, դրա խթաններն ու միտումները, ինչպես նաև նույնականացնում բնակչության պարենային անապահով խմբերին և վեր հանում նրանց հիմնական առանձնահատկությունները։
Գնահատման արդյունքները դրական տնտեսական և սոցիալական տեղաշարժեր են արձանագրում՝ ի համեմատ նախորդ՝ 2024թ․ գնահատման տվյալների։ Պարենային ապահով տնային տնտեսությունների թիվն աճել է՝ 26%-ից հասնելով 33%-ի, մինչդեռ պարենով չապահովված տնային տնտեսություններինը՝ 20%-ից նվազել է մինչև 18%։ Պարենային ապահովության սահմանային շեմին գտնվող տնային տնտեսությունների ցուցանիշերը ևս բարելավվել են, քանի որ ավելի շատ ընտանիքներ են հասել երկարաժամկետ կայունության մակարդակի։ Բացի այդ, կանանց գլխավորությամբ տնային տնտեսությունների շրջանում պարենային անապահովությունը 23%-ից նվազել է 21%, ինչը վկայում է խոցելի խմբերի շրջանում էական առաջընթացի մասին։ Այդ ցուցանիշը նաև հաստատում է, որ պարենային անապահովության կայունացման և նվազեցման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերն ունեն չափելի ազդեցություն: «Այս արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը շարժվում է դրական ուղղությամբ։ Տնային տնտեսությունների շրջանում պարենային ապահովության աճը համակցվում է սոցիալ-տնտեսական վերականգնման ողջունելի միտումներով», – նշեց Հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ տիկին Լեյլա Մելիուն: «Միևնույն ժամանակ, ՊԱԽԳ-ն փաստահավաք գործառույթ է իրականացնում՝ գործընկերներին օգնելով կենտրոնացնել աշխատանքն այնտեղ, որտեղ այն կարող է թիրախավորված ազդեցություն ունենալ, հատկապես այն տնային տնտեսությունների համար, որոնք դեռևս լիովին դիմակայուն չեն դարձել տնտեսական ճնշումների և հնարավոր ցնցումների նկատմամբ»:
Չնայած ընդհանուր առաջընթացին՝ Հայաստանում մոտավորապես 550,000 մարդ շարունակում է մնալ պարենային անապահովության մակարդակում, իսկ պարենային ապահովության սահմանային շեմին գտնվող բնակչությունը շարունակում է խոցելի մնալ ցնցումների հանդեպ։
2026թ․ ՊԱԽԳ-ը տեղահանված բնակչության շրջանում երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման լայնածավալ միտումներ է արձանագրել։ Տեղահանված հարցվողների 83%-ը պլանավորում է մնալ Հայաստանում, ինչը կտրուկ աճ է 2024 թվականի 63%-ի համեմատ։ Բացի այդ, տեղահանված տնային տնտեսությունների 76%-ն այժմ ունի առնվազն մեկ աշխատող անդամ, ինչն առաջընթաց է երկու տարի առաջ գրանցված 47.6%-ի համեմատ։
Այս տվյալները մատնանշում են, որ առկա է ինքնաբավությանն ուղղված խոստումնալից միտում։ Միևնույն ժամանակ դրանք ընդգծում են, որ շարունակական սոցիալական պաշտպանությունը և տնտեսական աջակցությունը կարևոր են տնային տնտեսությունների մշտական կայունությունն ապահովելու համար։ Կարևորվում է գենդերազգայուն պարբերական մոնիթորինգի դերը՝ քարտեզագրելու համար, թե ինչպես են կայուն եկամուտները, սոցիալական ապահովության ցանցերը և սնունդն առավել հասանելի դառնում կանանց գլխավորությամբ տնային տնտեսությունների համար։
2020թ․ ի վեր ՊՀԾ-ի գնահատումները հիմք են ծառայել ՀՀ կառավարության, միջազգային դոնորների և զարգացման ոլորտի գործընկերների համար։ Որպես կարողությունների փոխանցումը և պետական տնօրինումը քաջալերող գործընթացի կարևոր մաս՝ ՊՀԾ-ն ակտիվորեն խորացնում է իր համագործակցությունը Հայաստանի վիճակագրական կոմիտեի հետ՝ մինչև 2028թ․ ՊԱԽԳ գործիքակազմը, մեթոդաբանությունները և տեխնիկական փորձառությունը պետական մարմիններին փոխանցելու նպատակով։

























