Armenian text to speach

Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի և «Վալլեքս» խմբի բաժնետեր Վալերի Մեջլումյանի քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան․ ՀԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի և «Վալլեքս» խմբի բաժնետեր Վալերի Մեջլումյանի քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ մեղադրանքի՝ Նալբանդյանը Մեջլումյանի դրդմամբ, չարաշահելով լիազորությունները, կեղծ պաշտոնական գրություն է տրամադրել, որի հիման վրա Ալավերդու մարզադաշտի և ճոպանուղու հողատարածքները գրանցվել են գործարարին պատկանող ընկերության  անվամբ։ Համայնքին պատճառվել է ավելի քան 11 մլն դրամի վնաս։ Այս մասին գրում է Հետքը։

Մասնավորապես՝ մեղադրանքի համաձայն, Արթուր Նալբանդյանը 2005-2011 թվականներին եղել է Ալավերդու քաղաքապետ։ Իր պաշտոնի ուժով նա պարտավոր էր վերահսկել, որ համայնքի հողերն օգտագործվեն օրենքին համապատասխան։ Սակայն՝ 2006թ. ապրիլի 27-ին նա պաշտոնական գրություն է տրամադրել, որում նշել է, թե Ալավերդի համայնքում գտնվող Թբիլիսյան խճուղու մարզադաշտի զբաղեցրած 1.2 հա և Մարքսի փողոցի Սանահին/Սարահարթի ճոպանուղու զբաղեցրած 0.078 հա հողամասերը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չեն: Այսինքն՝ հողեր, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չեն փոխանցվում։

Դրա հետևանքով Ալավերդի քաղաքի մարզադաշտի և ճոպանուղու հողատարածքները դուրս են եկել Ալավերդի համայնքի հողային ֆոնդից և պայմաններ են ստեղծվել այդ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և դրանց հետագա օտարման համար։ Այդ գրության հետևանքով Ալավերդի համայնքին պատճառվել է մոտ 11 մլն 56 հազ. դրամի վնաս։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։




Լրահոս