Armenian text to speach

Եվրոպական խորհուրդը մտադիր է հունիսին զգալիորեն պարզեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջnցները երկարաձգման ընթացակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհուրդը մտադիր է հունիսին զգալիորեն պարզեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման ընթացակարգը։ Նախատեսվում է դրանք միանգամից երկարաձգել մեկ տարով, այլ ոչ թե կես տարով, ինչպես դա արվում էր 2014 թվականին ՌԴ-ի դեմ առաջին պատժամիջոցների սահմանումից ի վեր։ Այս մասին հայտնել է Politico եվրոպական պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ առաջնորդները հաջորդ ամիս Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կդիտարկեն պատժամիջոցների ամենամյա երկարաձգմանն անցնելու հարցը՝ ներկայումս գործող վեցամսյա ժամկետների փոխարեն»,- նշում է պարբերականը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ ԵՄ առաջին պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականի գարնանը՝ Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր այդ պատժամիջոցները երկարաձգվում էին կես տարին մեկ՝ պարբերաբար ընդլայնվելով։ Այս պահի դրությամբ ԵՄ-ն ընդունել է ռուսական տնտեսության դեմ ուղղված սահմանափակումների 20 փաթեթ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ծավալը հասցնելով իր պատմության մեջ բացարձակ ռեկորդի։




Լրահոս