Հայաստանի քաղաքաշինական և ներդրումային ոլորտի առաջատարներից մեկը՝ «Ռենշինը», նոր նախագիծ է մեկնարկում։ Շուտով Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում Երևանում կլինի ևս մեկ բացառիկ կառույց՝ պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիր։
Նախագիծը տեղակայված է Երևանի փոքր կենտրոնում, ինչն ապագա բնակիչներին ընձեռում է անմիջական հասանելիություն քաղաքի լավագույն ժամանցային, կրթական և մշակութային կենտրոններին: Նախագծում ներառված են 100 – 200 քառակուսի մետր մակերեսով ընդարձակ բնակարաններ, պենտհաուսներ, որոնք կստեղծեն կենսամիջավայրի նոր մակարդակ։
Նաև առկա են լինելու 30-70 քմ տարածքով ապարտհոթելներ։ Սահմանափակ թվով բնակարանները և ապարտհոթելների առայությունը բարձրացնում են գույքի ներդրումային գրավչությունը: Սա երաշխավորում է բարձր լիկվիդայնություն՝ ստեղծելով կայուն աճող արժեք ունեցող անշարժ գույք:
Միջազգային գործընկերների հետ արդեն կայացած համագործակցությունները և այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպես Skyline, Artlife Kempinski Residences, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը, վստահություն են ներշնչում, որ «Ռենշինի» այս նոր նախագիծը ոչ պակաս տպավորիչ ու «խաղի կանոններ թելադրող» է լինելու։ Նախագծի առավելությունը դրա գտնվելու վայրն է և բազմաֆունկցիոնալ ձևաչափը՝ բնակարաններ, ապարտհոթելներ, պենտհաուսներ, ինչը հրաշալի ներդրումային հնարավորություն է ստեղծում ապագա բնակիչների ու սեփականատերերի համար։
Գնորդը ձեռք է բերում ոչ թե պարզապես քառակուսի մետրեր, այլ միջազգային ստանդարտներին համապատասխանող, միջազգային լավագույն փորձի կրող պրոֆեսիոնալների թիմի կողմից ստեղծված ապրելու միջավայր:
Մանրամասնեերը՝ տեսանյութում․ (Գ)



























