Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսն առգրավվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երըցյանը։
Փաստաբանի խոսքով՝ Շահրամանյանին մայիսի 15-ին հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության, որտեղ ներկայացվել է հեռախոսի առգրավման որոշումը։
ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության տվյալներով՝ քննությունը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին Արցախում տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունին։ Սակայն Երիցյանը նշել է, որ առգրավված հեռախոսը 2025 թվականի արտադրության է, և դա հարցեր է առաջացնում դրա առնչության վերաբերյալ։
Փաստաբանը նաև հայտնել է, որ վերջին շաբաթներին հարյուրավոր արցախցիներ ծանուցումներ են ստացել ծառայողական բնակարաններն ազատելու մասին։ Նրանց թվում են Արցախի նախկին զինկոմիսար, Արցախի նախագահի խորհրդական Ֆելիքս Գաբրիելյանը և ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայելյան Արզումանյանը։ Իշխանությունները, ըստ նրա, պնդում են, թե բնակարանները տրամադրվել են ոչ իրավաչափ ձևով։
Նշենք, որ այս պահին Միքայել Արզումանյանը գտնվում է տնային կալանքում։ Իսկ Ֆելիքս Գաբրիելյաննը Միքայել Արզումանյանի քրոջ ամուսինն է։
Երիցյանն անդրադարձել է նաեւ Երեւանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքին՝ նշելով, որ շենքի սեփականազրկման գործով դատական վճիռը, պետք է հրապարակվեր մայիսի 22-ին, սակայն առ այսօր վճիռը հրապարակվաղ չէ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































