Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ SOS. կալանավորը կարել է բերանը. ինչ է պահանջում իշխանություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնային Կալանքի տակ գտնվող Համլետ Հասկոբյանը կարել է բերանը եւ արդարություն է պահանջում:

2022 թվականին Երեւանում, հունիսի 9-ին, սպանության փորձ էր տեղի ունեցել։ Ժամը 08:35-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային անոթային գծի ուղղությամբ կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի: ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել էին վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, Արթուր Մ.-ն է: Ոստիկանները տաք հետքերով պարզել էին որոշ հանգամանքներ, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը: Նրանք Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել էին կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նա Երևանի բնակիչ, 55-ամյա Համլետ Հ.-ն է: Սպանության փորձի համար կասկածվողը առավոտյան նստել էր թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը և հասնելով Նոր Նորք վարչական շրջան, Արթուր Մ.-ն, ով ավտոբուսի վարորդն է, նրան զգուշացրել է, որ արգելվում է տրանսպորտի մեջ ծխել և հորդորել է, որպեսզի չծխի, սակայն նա շարունակել է ծխել, իսկ հետո իր մոտ եղած դանակով հարվածել է վարորդին:

Համլետ Հակոբյանը օրերս Շենգավիթի դատարանում հայտնեց, որ իր նկատմամբ անարդար են վարվում և օբյեկտիվ քննություն չե իրականացնում։ Այս հարցազրույցից հետո վերջինիս հարազատները կապ հաստատեցին ArmLur.am-ի հետ եւ հայտնեցին, որ Համլետ Հակոբյանը տնային կալանքի պայմաններում կարել է բերանը եւ խնդրում անարդար չվարվել իր հետ, քանի որ ունի առողջական խնդիրներ:

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս