Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովաը հայտարարել է, որ Մոսկվան արձանագրում է Երևանի կողմից «Արևմուտքի հակառուսական տրամադրությունների խթանման արշավի նկատմամբ ցուցաբերվող հանդուրժողականությունը»։
Զախարովայի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը «դիտավորյալ կերպով չի խոչընդոտում» այդ գործընթացին, որը, ըստ նրա, ուղղված է հակառուսական տրամադրությունների ձևավորմանը։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ գրեթե ամեն օր հնչում են հայտարարություններ և տեղեկություններ այն մասին, թե իբր Ռուսաստանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Նրա խոսքով՝ Մոսկվան դա դիտարկում է որպես նպատակային տեղեկատվական արշավի մաս։
Անի Վարդանյան

























































































