ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կատավարության նիստից հետո անդրադարձավ երեկ ուսուցիչների բողոքի ակցիային` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Հիշեցնենք, որ երեկ Կրթության և գիտության ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության աջակցությամբ բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց՝ պահանջելով նախարարից պարտադիր կուտակայինի հարցում ենթարկվել ՀՀ բարձրագույն դատարանի որոշմանը:
Արմեն Աշոտյանի խոսքով` պարտադիր բաղադրիչը կասեցվել է: «Որքանով ես տեղյակ եմ, այն քաղաքացիները, որոնք դիմումներ են գրում և հրաժարվում վճարել, բնականաբար, պահումներ չեն արվում»,- ասաց նախարարը` հավելելով, որ ԿԳ նախարարությունը չէ գլխադասային այն մարմինը, որը մշակում է քաղաքականություն:
«Որևէ քայլ, որը կհակասի օրենքին և կառավարությանը, չի լինելու և չի եղել»,- ասաց Աշոտյանը` հավելելով, որ այն շրջաբերականը, որն իջեցվել է նախարարության կողմից մինչ պարտադիր բաղադրիչի կասեցվելը, պետք է շրջանառությունից հանվի:
ԿԳ նախարարի խոսքով` կրթության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ ինքը կարող է իր դեմ ակցիաներ կազմակերպել:
Սոնա Դավթյան