Armenian text to speach

Իսրայելական զորքերը մոտենում են հարավային Լիբանանի Նաբաթիեի ծայրամասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական բանակի տանկային շարասյունը հատել է Լիտանի գետը և առաջ է շարժվում դեպի Լիբանանի հարավում գտնվող Լիտանի նահանգապետարանի կենտրոն Նաբաթիե քաղաքը, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ շիական «Հեզբոլլահ» աշխարհազորի մարտիկները փորձել են խոչընդոտել օկուպացիոն ուժերի առաջխաղացումը և կատաղի դիմադրություն են ցուցաբերել Արնուն և Ղանդուրիա շրջաններում։ Բախումները շարունակվում են մի քանի շրջաններում։

Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել Նաբաթիե քաղաքի մոտակայքում գտնվող միջնադարյան Բոֆորտ ամրոցի ծայրամասում, որտեղ նկատվել են շիական ուժերի շարժում։ Հարվածներ են հասցվել Նաբաթիե արվարձան ալ-Ֆավքա, Այշիա, Քֆար Թիբնիտ և Մահմուդիա գյուղերին։ Զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, որոնց թիվը ճշտվում է։

Ավելի վաղ իսրայելական հրամանատարները հրամայել էին Արևմտյան Բեքաա շրջանի 14 գյուղերի բնակիչներին լքել իրենց տները՝ «Հեզբոլլահի» բազաների և այնտեղ տեղակայված ռազմական օբյեկտների վրա նախատեսված օդային հարվածներից առաջ։

Նմանատիպ նախազգուշացումներ են տրվել նաև Տյուրոսի սահմանային շրջանի 12 գյուղերի լիբանանցի բնակիչներին։




Լրահոս