Հունիսի 6-ին ՀՀ վարչապետի կեցավայրի մոտ արտակարգ իրավիճակ է եղել։Մասնավորապես, ոստիկանություն է զանգահարել Նինա Ավետիսյանը և հայտնել, որ հունիսի 6-ին վարչապետի առանձնատան մոտ՝ Պռոշյան փողոցում շտապօգնության հոգեբուժական բրիգադի աշխատակիցների կողմից բռնի ուժ գործադրելով իր մայրիկին՝ Մերի Ցականյանին տեղափոխել են ՀՀ ԱՆ, որի ընթացքում ինքը միջամտել է և ստացել աջ և ձախ ձեռքերի կապտուկներ։
Նշված հոգեբուժարանում բժիշկ Գոռ Հարությունյանի և բուժքույր Շողիկ Սարգսյանի կողմից իր մայրը կրկին ենթարկվել է բռնության և նրա մարմնի տարբեր մասերում առկա են վնասվածքներ։ ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ մայր ու դուստր ակցիա են իրականացրել վարչապետի առանձնատան մոտ, որից հետո նրանց կոպիտ կերպով հեռացրել են նշված վայրից։
ՆԳՆ-ից պաշտոնապես հայտնեցին, որ Նուբարաշենի բաժնում քաղաքացուց հաղորդում է ընդունվել, ինչը փոխանցվել է նախաքաննական մարմնին։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































