Մասշտաբային հակակառավարական ցույցերի հերթը հասավ Թուրքիային: Երեկ Անկարայի փողոցներ են դուրս եկել 10 հազար մարդ: Նրանք արհմիության անդամներ ու բանվորներ ենլ, որոնց միացել են նաեւ 60 պատգամավորներ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից: Ցուցարարները փորձել են գրոհով վերցնել խորհրդարանի շենքը: Ոստիկանությունն իր հերթին օգտագործել է արցունքաբեր գազ, որպեսզի ցրի ցուցարարներին դեպի հարակից այգի: Մարդկանց փողոց է դուրս բերել կառավարության կողմից խորհրդարան ներկայացրած աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նոր օրենքով նախատեսվում է իջեցնել նվազագույն աշխատավարձի չափը: Դրանից բացի, բարեփոխումը արգելում է աշխատանքի վերցնել առանց ապահովագրության «պոլիսի»: Խնդրահարույց օրինագիծը բողոքի ալիք է բարձրացրել նաեւ Ստամբուլում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը ցույցերը անվանել է հակաօրինական` հիշեցնելով, որ գործող օրենսդրությունը չի թույլատրում միտինգների անցկացում խորհրդարանի շենքի մոտ:
ՀԱՍԱՎ ԹՈՒՐՔԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ