Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Ռազա Նաքվին Թեհրանի իշխանություններին Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ ուղերձներ կփոխանցի, հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«Պակիստանի ներքին գործերի նախարարը Թեհրանին ուղերձներ կփոխանցի Լիբանանի վերաբերյալ բանակցությունների մասին», – նշել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հիմնական վիճելի հարցը «ներկայումս Լիբանանն է»։
Ավելի վաղ իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Նաքվին Թեհրան է մեկնել միջնորդների կողմից Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման վերաբերյալ բանակցություններ կազմակերպելու ջանքերի ֆոնին։ Պակիստանի նախարարը Թեհրանում մի շարք հանդիպումներ կանցկացնի Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնյաների հետ։


























