ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Շամիրամ գյուղի սգո սրահում 4 հոգու սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանը։ Վերջինիս խնդիրը կապված էր իր պաշտպանի գործողությունների հետ, որի մասով նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել և քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 1-ին ժամը 09:30-ի սահմանում Թելման Քալաշյանը գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել իր ազգականի հետ՝ վերջինի բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել էր վիճաբանության։ Այնուհետեւ Թելման Քալաշյանը, իմանալով, որ ազգականի բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել էր նշված վայր։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը մուտք էր գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ էր արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով 4 անձ մահացել էր, 7-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հանցավոր մտադրությունն իրականացնելուց հետո նա իր ավտոմեքենայով դիմել էր փախուստի։
Սպանվել էին Ամո Խուդոյանը, Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանն ու Աղասի Քալոյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում էր կայացրել Թելման Քալաշյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանը իր գործողությունների մասով այլ կարծիք ունի։
Զրուցել ենք նաև վերջինիս պաշտպան Կոմվել Գրիգորյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է նա մտածում Թելման Քալաշյանի մեղադրանքների մասին և արդյոք քրեական վարույթ կա նախաձեռնված։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















































































