Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին արձակուրդ կտրամադրվի: Վարչապետի համապատասխան որոշումը ստորագրվել է այսօր՝ հունիսի 30-ին:
Մարզպետն արձակուրդում կգտնվի 2026 թվականի հուլիսի 6-ից 21-ը ներառյալ: Ըստ որոշման՝ նրան կտրամադրվի ընդհանուր առմամբ 12 աշխատանքային օր, որից 8 օրը 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասն է, իսկ 4 օրը՝ 2026-2027 թվականների աշխատանքային տարվա արձակուրդի հերթական հատվածը:
Ահարոն Սահակյանի բացակայության ընթացքում նրան կփոխարինի և Կոտայքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը:

Ա․ Վարդանյան




























