ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից բավականին հետաքրքիր տեղեկություն են փոխանցել «Ժողովուրդ» օրաթերթին: Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր տանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նրան ասել, որ ինքը խորհրդարանական ընտրություններին չի խառնվելու` պայմանով, որ իշխող ՀՀԿ-ն «մաքուր» մեծամասնություն տանի: Իսկ եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի «մաքուրով» խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել` ՀՀԿ-ի ուժերով, այդ դեպքում Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն` իր թեկնածությունն առաջադրելով ՀՀ նախագահի պաշտոնում: Ավելին, նա հորդորել է Սերժ Սարգսյանին պարտության դեպքում հրաժարական տալ: Թե որքանով են իրական այս խոսակցությունները, դժվար է ասել, քանի որ դրանք հոսում են քոչարյանական աղբյուրներից: Իսկ մենք շարունակում ենք կարծել, որ Քոչարյան-Սարգսյան զույգը նույն «սանրի կտավն է»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ