Այսօր հայտնի դարձավ, որ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել է Արմեն Գյոզալյանը։
Հիշեցնենք,որ 2023 թվականին Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից վիրավորների թվում էր նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որը վիրահատվեց։
Ինչպե՞ս էր դեպքը եղել
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունեցավ զոհեր և վիրավորներ:
























































































