ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է հաջորդ խորհրդարանում պատգամավորական իր մանդատից: Նա շարքային պատգամավոր դառնալ չի ուզում: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես ցանկացել եմ շարունակել ԱԺ պաշտոնում պաշտոնավարելը, բայց գոյություն ունի կուսակցության որոշում: Նեղվածություն չունեմ, աշխատանքային պրոոցեսը փոփոխություններ է ենթադրում: Չեմ վերցնի մանդատը, չեմ գա ԱԺ, ուզում եմ մի քիչ հանգստանալ, սա հետպատերազմյան ծանր խորհրդարան էր»,- նշել է նա։
«Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո։ Ես շարունակելու եմ ակտիվ քաղաքական գործիչ լինել, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում»։




























