Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ուրբաթ օրը վստահեցրել է, որ Իսրայելի հետ իր համաձայնագրերը չեն խախտի Լիբանանի տարածքային ամբողջականությունը։
Մերձավոր Արևելքի լրատվամիջոցների հաղորդմամբ, հեռուստատեսային ելույթում նա ընդգծել է, որ ձեռք բերված համաձայնագիրը «չի օրինականացնում Լիբանանում Իսրայելի օկուպացիայի շարունակությունը»։
«Մեր ընդհանուր նպատակն է ապահովել իսրայելական զորքերի դուրսբերումը», – հավելել է Աունը։
Աունը զորքերի դուրսբերման հստակ ամսաթվերի բացակայությունը բացատրել է նրանով, որ համաձայնագիրը շրջանակային բնույթ ունի։
Սա երկրի նախագահի պատասխանն էր մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների կողմից համաձայնագրի վերաբերյալ վերջերս հնչեցված քննադատությանը։ Մասնավորապես, նրանք կարծիք են հայտնել, որ համաձայնագիրը չի երաշխավորում Իսրայելի հարվածների դադարեցումը։
























































































