Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականին 2:3 հաշվով պարտվելուց հետո քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային անարդար մրցավարության համար։
«Բացարձակ ակնհայտ է, որ աշխարհի առաջնությունը վերածվել է մարկետինգային ինդուստրիայի։ Նրանք չեն ցանկանում, որ Մեսսին դուրս մնա պայքարից։ Այդ պատճառով այս խաղում չկար արդարություն։ Մեսսին զուր չպետք է տոնի այդ հաղթանակը։
Այս առաջնության ոչ մի հանդիպման այլևս չեմ հետևելու։ Սա բողոք է անարդարության դեմ, որը մենք այսօր տեսանք։ Սրտանց շնորհավորում եմ իմ խաղացողներին։ Նրանք ազգի հերոսներ են»,- Հոսամ Հասանի խոսքերը մեջբերում է Haberler.com-ը։
Հիշեցնենք, որ խաղի մինչև 79-րդ րոպեն Արգենտինան պարտվում էր Եգիպտոսին 0:2 հաշվով։




























