Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աջափնյակում ավտոմատով կրակողը լքել է Հայաստանը․ աղմկահարույց կրակոցներից 5 ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակի աղմկահարույց կրակոցներից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս չեն հայտնաբերվել ո՛չ ինքնաձիգը, ո՛չ դրանով կրակած անձը։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց կրակոցներ արձակողը դեպքից հետո լքել է Հայաստանը։

Փետրվարի 18-ին Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել։ Ողջ իրավապահ համակարգը զարմացած էր, թե ինչպես կարող է ոչինչ չասող թեմայի շուրջ այսքան երիտասարդներ փորձեն զենքով «հաշիվ մաքրել» միմյանցից։ Բանն այն է, որ մասնակիցներից մեկի ընկերուհու աղջկան էին մոտեցել, և նա զգուշացրել էր իր ընկերուհու աղջկանից հեռու մնալ, չմոտենալ, սակայն զգուշացումները չէին ազդել, և բանը հասել էր զինված հանդիպման։

Ի դեպ, աղմկահարույց տեսանյութում նկատում էինք, որ ինքնաձիգը ձեռքին տղամարդը կրակում էր մյուս խմբի տղաների վրա, սակայն ինքնաձիգը ձեռքին տղամարդուն իրավապահները դեպքից անցած 5 ամիսների ընթացքում մինչ օրս չեն հայտնաբերել։ Պարզվել է, որ նա լքել է Հայաստանը։

2026 թվականի փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 20 անձի նկատմամբ։ 4 անձի նկատմամբ խափանման միջոց էր կիրառված կալանքը, որից երեքի նկատմամբ հայտարարված էր հետախուզում։ 7 անձի նկատմամբ խափանման միջոց էր կիրառված տնային կալանքը՝ համակցված այլ խափանման միջոցներով։ 9 անձանց նկատմամբ ընտրված էին այլ խափանման միջոցներ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս