Armenian text to speach

Թուրքիան «առոչինչ» է համարել Կիպրոսի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) կողմից Կիպրոսի հարցով ընդունված բանաձևի վերաբերյալ՝ այն որակելով «առոչինչ»։

Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ պաշտոնական հայտարարությամբ լիակատար աջակցություն հայտնելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) արտաքին գործերի նախարարության դիրքորոշմանը։

Թուրքիայի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը պարունակում է անհիմն և անհեթեթ պնդումներ թուրքական հերոսական զինված ուժերի վերաբերյալ, առոչինչ է։ Մենք լիովին աջակցում ենք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից այդ որոշման վերաբերյալ արված հայտարարությանը։Ստահոդ զրպարտություններով լեցուն այս որոշումը Եվրամիության և, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից Կիպրոսի հարցում որոշակի շրջանակների ազդեցությամբ որդեգրած կողմնակալ ու խեղաթյուրված մոտեցման հերթական դրսևորումն է»։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել, որ Եվրամիության կառույցները Կիպրոսի հարցում աստիճանաբար հեռանում են պատմական իրողություններից և անաչառ դիրքորոշումից։

«Մենք մտահոգիչ ենք համարում, որ ԵՄ կառույցները Կիպրոսի խնդրի վերաբերյալ որդեգրում են այնպիսի մոտեցում, որը գնալով ավելի է հեռանում պատմական իրականությունից և չեզոքությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Կիպրոսի հարցը տասնամյակներ շարունակ մնում է Թուրքիայի և Հունաստանի միջև տարաձայնությունների հիմնական թեմաներից մեկը։ 1974 թվականի իրադարձություններից հետո կղզին փաստացի բաժանված է՝ հարավում գործում է միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունը, իսկ հյուսիսում՝ միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Անի Վարդանյան




Լրահոս