Armenian text to speach

Իսպանիայի հարավում անտառային հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հարավային Ալմերիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Հրդեհը բռնկվել է երկրում շարունակվող ուժեղ շոգի պայմաններում։

Անդալուսիայի իշխանությունների տվյալներով՝ զոհերից մի քանիսը հայտնաբերվել են այրված մեքենաների մեջ։ Նրանց ինքնությունը դեռևս հաստատված չէ, սակայն պաշտոնյաները հայտնել են, որ զոհերի մեծ մասը, հնարավոր է, օտարերկրյա քաղաքացիներ են։

Հրդեհի հետևանքով ևս 8 մարդ վիրավորվել է, նրանցից 4-ը՝ ծանր վիճակում։ Շուրջ 19 մարդ համարվում է անհետ կորած։ Կրակը տարածվել է ավելի քան 3150 հեկտար տարածքում։

Անդալուսիայի արտակարգ իրավիճակների ղեկավար Անտոնիո Սանսը դեպքը որակել է «աննախադեպ ողբերգություն»։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մոտ 400 մասնագետ, այդ թվում՝ Իսպանիայի ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանման 150 զինծառայող։ Հրդեհի պատճառը դեռևս չի հաստատվել։

Անի Վարդանյան




Լրահոս