Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները առնվազն հինգ ավիահարված են հասցրել Լիբանանի հարավային Մանսուրի քաղաքում գտնվող շիական «Հըզբոլլահ» կազմակերպությանը պատկանող ռազմական թիրախներին։ Այս մասին հայտնել է «Janoubia» լրատվական կայքը։
Լրատվական կայքի տվյալներով՝ ռմբակոծվել են նաև բնակիչների կողմից լքված մի քանի տներ։ Նշանակված տարածքներից երկինք են բարձրանում խիտ ծխի սյուներ։
Ավելի վաղ Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել էր, որ Մանսուրիում, որը գտնվում է Տյուրոսի սահմանային շրջանում, հայտնաբերվել են «Հըզբոլլահ» ահաբեկչական ենթակառուցվածքներ։
Այսօր կեսօրին իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Արնուն, Քֆար Թիբնիտ և Մաջդալ Զուն քաղաքների ցամաքային թիրախների վրա, որտեղ, ըստ տեղեկությունների, վիրավորվել է երեք մարդ։ Հրետանային կրակ է բացել Դեյր Սիրիան, Քանթարա քաղաքների և դրանց շրջակայքի վրա՝ արձակելով խոշոր տրամաչափի արկեր։ Վնասվել են մի քանի շրջանների բնակելի շենքեր։
Ինչպես նշում է «Janoubia», օկուպացիոն ուժերը ֆոսֆորային զինամթերք են օգտագործում որպես այրված հողի ռազմավարության մաս։ Արդյունքում, հրդեհներ են բռնկվել Հադդաթ և Ալ-Խիյամ քաղաքների մոտակայքում՝ տարածվելով շրջակա ֆերմաներում։ Այս պահին հրշեջները փորձում են դրանք մեկուսացնել։



























