Մանկավարժականի պրոռեկտորն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է։ Նրան հարցրինք, թե ինչպես է բացահայտվել կոռուպցիոն սկանդալը և ինչ դերակատարում ունի ինքը։
Կարո՞ղ էր պրոռեկտորը ռեկտորի, իսկ ռեկտորը՝ առանց իր ընկերուհի նախարարի, նման կոռուպցիոն գործարքներ իրականացնել։ Ի՞նչ հաղորդագրություններ կամ մեսիջներ է, ի վերջո, նախարարը ուղարկել նրան այս գործի շրջանակում։
Հիշեցնենք, որ Մարիամ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2022թ-ից զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը և միաժամանակ ղեկավարել համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» աշխատանքները։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























