Armenian text to speach

Մեսսին՝ ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թ. աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է ավարտված աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով:

Հարցմանը մասնակցել է 121 երկրի 472 մարզական լրագրող։

ԱԱ-2026-ում Մեսսին դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ՝ վաստակելով 1179 միավոր։ Արգենտինայի հավաքականի ավագը գերազանցել է Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին (717 միավոր) և Անգլիայի հավաքականի ու «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին (470 միավոր)։

Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքականին։




Լրահոս