Armenian text to speach

Արփինե Սարգսյանին 5 աշխատանքային օր արձակուրդ է տրամադրվել․ հայտնի է՝ ովքեր կփոխարինեն նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետի որոշմամբ՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին տրամադրվել է ամենամյա արձակուրդ։

Արփինե Սարգսյանին տրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ։

Արձակուրդը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 27-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

Որոշման համաձայն՝ նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունները տարբեր օրերի կկատարեն ՆԳ նախարարի տեղակալները։

Մասնավորապես՝

  • հուլիսի 27-29-ը ներառյալ Արփինե Սարգսյանին կփոխարինի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը,
  • հուլիսի 30-31-ը ներառյալ՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս