Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչեր են արել թեկնածուները պատգամավոր դառնալու համար․ բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները շարունակում են բացահայտել, թե ինչ քայլերիօ են դիմել անձինք Ազգային ժողովի պատգամավոր դառնալու համար:

Մասնավորապես Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պետական հանրային պաշտոն զբաղեցնելու նպատակով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ընտրական ցուցակում ընդգրկվելու համար, պաշտոնատար անձի’ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուն’ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի ուժով խոչընդոտող’ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, իր այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքն իրավասու մարմնին’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, չհայտնելու, նշված հանգամանքը թաքցնելու և նման կերպ իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանք կատարելու համար պայման ստեղծելու նպատակով, իրականությանը չհամապատասխանող իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթուղթ ստանալու համար 2026 թվականի ապրիլի 20-ին Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/10 հասցեում գործող’ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աջափնյակի բաժնում դիմում է ներկայացրել, որով խնդրել է իրեն տրամադրել տեղեկանք վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվելու մասին’ միաժամանակ դիմումում նշելով, որ այլ պետության քաղաքացիություն չի ունեցել և չունի:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս