Armenian text to speach

Իսրայելի նոր լայնածավալ գործողության է պատրաստվում․ երբ և որտեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հակաահաբեկչական գործողություն սկսել Հորդանան գետի Արևմտյան ափին՝ այդ տարածքում խաղաղ բնակիչների վրա հարձակումների աճի պատճառով։

«Այսօր Թելլ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները նախապատրաստվում են այդ տարածքում լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների», — հայտնել են մամուլի ծառայությունից։

Հաղորդվում է, որ անցած շաբաթվա ընթացքում իսրայելական զինվորականները Հորդանան գետի Արևմտյան ափին ձերբակալել են ահաբեկչության դրդելու մեջ կասկածվող՝ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 80 անձի։

Ուրբաթ օրը Հորդանան գետի Արևմտյան ափին հրաձգությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել։ Հինգշաբթի օրը այստեղ ևս իրականացվել էր երկու ահաբեկչական հարձակում։




Լրահոս