Իրավապահ համակարգը պարզել է, որ Էրեբունու կրակոցների գործով պարագլուխները ՌԴ իրավապահ համակարգի կողմից հետախուզման մեջ են գտնվում: Հուլիսի 18-ին Էրեբունիում 30-ից ավել կրակոցների գործով այս պահին կալանավորված է 5 անձ:
Ըստ քննչական կոմիտեի Կատարված լայնածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Օ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը), Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (4 դրվագ) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, նույն եղանակով սպանության փորձ և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը), Գ.Ս.-ի նկատմամբ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալը և պահպանելը):
Ա.Օ.-ն: Վ.Գ.-ն, Ա.Մ.-ն, Գ.Ս.-ն կալանավորված են :
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























