Վերջին երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչու սարքերի հարվածների հետևանքով Ռուսաստանում շարքից դուրս են եկել Wildberries-ի խոշոր պահեստային համալիրների մի մասը։
DroneBomber-ի տվյալներով՝ օգոստոսի 2-ի դրությամբ վնասվել կամ դադարեցրել է աշխատանքը ընկերության 16 խոշոր լոգիստիկ կենտրոն՝ ընդհանուր 26-ից։ Թեև դրանք կազմում են Wildberries-ի բոլոր օբյեկտների փոքր մասը, սակայն հենց այս կենտրոններով էր անցնում ընկերության հիմնական բեռնափոխադրումների ծավալը։
Ռուսական Forbes-ի գնահատմամբ՝ հարվածների հետևանքով ընկերությունը կորցրել է պահեստային տարածքների առնվազն 17%-ը, իսկ վաճառողների վնասները կարող են հասնել մոտ 3,5 միլիարդ դոլարի։
Ուկրաինական կողմը պնդում է, որ հարվածները ազդել են նաև ռուսական ռազմական մատակարարումների վրա՝ սահմանափակելով անօդաչու համակարգերի համար անհրաժեշտ բաղադրիչների հասանելիությունը։




























