Armenian text to speach

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքը շուտով նախատեսում է սկսել նոր նավթատարի կառուցումը դեպի հարևան Սիրիա և Թուրքիա՝ ածխաջրածինների արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրաքի նավթի նախարարության խոսնակ Սալիմ ալ-Ռիքաբի խոսքերը։

«Հաջորդ քայլը կլինի Բասրա-Հադիթա նոր նավթատարի կառուցման մեկնարկի բոլոր ընթացակարգերի ավարտը, որը այնուհետև կհասնի Ջեյհան (Թուրքիա) և Բանիյաս (Սիրիա)»,-ասել է ալ-Ռիկաբին՝ պատասխանելով Անկարայի և Դամասկոսի հետ համաձայնագրերից հետո Իրաքի կառավարության հաջորդ քայլերի մասին հարցին։

Իրաքը և Թուրքիան օգոստոսի 1-ին ստորագրել են համաձայնագիր՝ Ջեյհան նավահանգիստ խողովակաշարով իրաքյան հում նավթի փոխադրման և վերամշակման վերաբերյալ։ Փաստաթղթում սահմանվում է օրական նվազագույնը 750,000 բարել ծավալ։

Հուլիսի 17-ին Իրաքը և Սիրիան Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ երկու երկրների միջև խողովակաշարը վերականգնելու համար։

Իրաքի նավթային ոլորտը զգալի վնաս է կրել Պարսից ծոցի հակամարտության և Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով, որով անցնում է Իրաքի նավթի արտահանման մեծ մասը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իրաքցի առաջնորդները փորձում են ավելացնել նավթի արտահանումը այլ երթուղիներով։

 




Լրահոս