Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, ցավոք ձեր ուժը շարժվում է բաժանիր, որ տիրես սկզբունքով․ Վաղինակ Վարդանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի․ ցավոք, ձեր ուժը շարժվում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով»․ այս մասին ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածության հարցը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխնախագահ է ընտրվել ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Փոխնախագահի մյուս թեկնածուներից է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովների չորս նախագահների պաշտոնները վերապահված են ընդդիմությանը։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս