ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։
Ինչպես նշված է օգոստոսի 12-ին ընդունված N 703-Ա որոշման մեջ, Թադևոսյանը ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ կլինի մի շարք օրենսդրական նախագծերի քննարկման ժամանակ։
Խոսքը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի մասին է։
Որոշումը հիմնված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի վրա։
Սոնա Գրիգորյան



























