Armenian text to speach

Քննչականը հաստատում է ArmLur.am-ի տեղեկությունը․ զինվորի դեպքով կա կալանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Նա կալանավորվել է»,- նշել է նա:

Հիշեցնենք՝  ArmLur.am-ը քիչ առաջ գրել էր, որ գոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված




Լրահոս