Բիշքեկում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը
Ռուսական կողմից մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետեր Ալեքսանդր Նովակը և Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը, ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ քննարկման թեմաների շարքում կլինեն Ուկրաինայի խաղաղության գործընթացը և Սև ծովի ավազանում ստեղծված իրավիճակը։
Էրդողանը հանդիպման ընթացքում նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն այսօր շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան անցյալի որևէ այլ ժամանակաշրջանում։




























