Armenian text to speach

Թրամփը շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորմանը նպաստելու համար. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հանդիպումը ԱՄՆ բանագնացներ Ուիտկոֆի և Քուշների հետ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի բանակցողների հետ հանդիպմանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ դյուրին է անվանել այն իրավիճակը, որը պատրաստվում է Կրեմլում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական կողմը զգալիորեն նվազեցրել է հարձակումների թիվը։ Նա նաև նշել է, որ Կիևի ուղղությամբ հարվածներ չեն իրականացվել այսօր՝ կեսգիշերից ի վեր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ խնդրել է իր երախտագիտությունն ու լավագույն մաղթանքները փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի դադարեցնում իր ջանքերը՝ նպաստելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ամերիկացի բանակցողներին ներկայացնել իրավիճակի վերաբերյալ Մոսկվայի տեսլականը։ Նա հայտարարել է՝ Ռուսաստանը հատուկ ծառայությունների խողովակներով առաջարկ է ստացել՝ ժամանակավորապես դադարեցնելու Կիևի ուղղությամբ հարվածները։

Պուտինը հավելել է, որ կողմերը քննարկելու են ռուս-ուկրաինական կարգավորման բոլոր ասպեկտները՝ նշելով, որ Ուկրաինական կարգավորման գործընթացում որպես միջնորդներ Ուիթքոֆի և Քուշների նկատմամբ Ռուսաստանի վստահության մակարդակը բարձր է։

Իր հերթին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հանդիպման համար։

Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Հանդիպումն անցկացվում է Կրեմլի Սենատական պալատի ներկայացուցչական աշխատասենյակում։ Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահը ձեռքսեղմումով ողջունել է ամերիկացի ներկայացուցիչներին։

ԱՄՆ պատվիրակությունը Մոսկվա է ժամանել օրվա առաջին կեսին։ Դիվանագետներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Ժամանելուց հետո ամերիկացի ներկայացուցիչների ավտոշարասյունը շարժվել է դեպի Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի նստավայր։

 




Լրահոս