Armenian text to speach

Անդրանիկ Քոչարյանը «լքել» է ԱԺ ՊՆ հանձնաժողովը. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է անգամ այդ հանձնաժողովի անդամը լինելուց։

Հիշեցնենք՝ Անդրանիկ Քոչարյանը մինչ այս ղեկավարում էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն իշխանական մեծամասնությունը որոշեց նրան հեռացնել այդ պաշտոնից։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը հայտարել է, թե Վիլեն Գաբրիելյանի ղեյավարած հանձնաժողովում նպատակ չունի աշխատելու:

Նշենք, որ Վիլեն Գաբրիելյանը, երբ Քոչարյանն էր ղեկավարում այդ հանձնաժողովը, անդամ էր, բայց շատ լարված հարաբերություններ ունեին նրանք: Վերջիններս, միմյանց անգամ չէին բարևում, քանի որ Քոչարյանը հանձնաժողովի գրեթե բոլոր անդամներին թույլ չէր տալիս 44-օրյա պատերազմի հանձնաժողովի աշխատաքներին ծանոթանալ, զեկույցի մասին տեղեկանալ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը «տեղափոխվել» է ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողով` անդամի կարգավիճակում: Նշենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Սասուն Միքայելյանն ու Հակոբ Սիմիդյանը: Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դավթյանը, Անուշ Միրզոյանը, Վաղինակ Վարդանովը: Իսկ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս