Armenian text to speach

Ֆրանսիայում ահազանգում են Գերմանիայում ծայրահեղ աջերի հաղթանակի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ նահանգի ընտրություններում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը նշել է, որ արդյունքը «շատ մտահոգիչ ազդանշան» է և ցույց է տալիս պոպուլիզմի տարածման լուրջ մարտահրավերը։

Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենջամին Հադադն էլ հայտարարել է, որ ծայրահեղ աջերի հաղթանակը «շատ լուրջ պահ է Եվրոպայի համար»՝ ընդգծելով, որ ազգայնականությունն ու քսենոֆոբիան լուծում չեն։




Լրահոս