Armenian text to speach

ՍԴ-ն կքննի ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող կարգավորման սահմանադրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը կքննի արտերկրում երկար ժամանակ ապրած Հայաստանի քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։

ՍԴ-ն վարույթ է ընդունել նախորդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումը։ Գործը կքննվի դեկտեմբերի 22-ին՝ գրավոր ընթացակարգով, պատասխանող կողմը Ազգային ժողովն է։

Խոսքը հուլիսի 3-ին ընդունված փոփոխությունների մասին է, որոնցով ընտրելու իրավունքից զրկվում են այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակմանը նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանում չեն գտնվել։ Բացառություն է նախատեսված արտերկրում սովորողների և պետական գործուղման մեկնածների համար։

Փոփոխություններն ընդունվել էին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ անց՝ հրատապ կարգով։




Լրահոս