Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ներքին Շենգավիթի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և իր վարած «Հոնգչի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա։
Երևանի բնակիչ 48-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն։
























































































