Armenian text to speach

Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Միացյալ Նահանգները տոնում է Հայաստանի հետ միասին անկախության վերականգնման 35-ամյակը և խորհում է ձեր երկրի առաջընթացի մասին՝ ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագայի ուղղությամբ: Անցյալ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր, երբ մենք աշխատում ենք խաղաղության և բարգավաճման համատեղ տեսլականի ուղղությամբ: Մենք անհամբեր սպասում ենք Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու (TRIPP) առաջխաղացմանը, տնտեսական կապակցվածության ամրապնդմանը, ամերիկյան ներդրումների խրախուսմանը և Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացահայտմանը:

Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք մեր երկու ազգերի միջև գործընկերության խորացում։ Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի կապակցությամբ»։




Լրահոս