Armenian text to speach

Մերցը ընտրական արդյունքները «աղետ» է անվանել, սակայն հայտարարել է, որ չի հրաժարվելու պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ շարունակելու է պաշտոնավարել՝ չնայած իր գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միության (CDU) ծանր արդյունքներին երկու երկրամասային ընտրություններում։

Մեքլենբուրգ-Առաջին Պոմերանիայում CDU-ն նախնական արդյունքներով ստացել է շուրջ 5% ձայն և հայտնվել է խորհրդարան անցնելու շեմին։ Միաժամանակ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը առաջատար դիրք է զբաղեցրել։ Բեռլինում ևս CDU-ն զիջել է «Ձախերին» (Die Linke)։

Մերցը CDU-ի արդյունքները Մեքլենբուրգ-Առաջին Պոմերանիայում անվանել է «աղետ» կուսակցության համար, սակայն ընդգծել է, որ շարունակելու է իր կառավարության տնտեսական, հարկային և սոցիալական բարեփոխումների ծրագիրը։

Կանցլերի քաղաքական ապագայի շուրջ վերջին շաբաթներին քննարկումներ էին ընթանում՝ կապված նրա ցածր վարկանիշի և CDU-ի ընտրական արդյունքների հետ։ Մերցը, սակայն, հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել աշխատանքը թե՛ CDU-ի ղեկավարի, թե՛ Գերմանիայի կանցլերի պաշտոնում։

Անի Վարդանյան




Լրահոս