Armenian text to speach

Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին ու Իրանին վերադառնալ Իսլամաբադի հուշագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի հուշագիրը ազնիվ համաձայնություն էր, որը ստորագրվել էր ամենաբարձր մակարդակով, ուստի արժե դիտարկել դրան վերադառնալու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթին մասնակցության արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսում։

«Կար նաև Իսլամաբադի հուշագիրը, որը ներառում էր կոնկրետ պայմանավորվածություններ։ Այն ստորագրվել էր ամենաբարձր մակարդակով,- հիշեցրել է նա։- Մենք կարծում ենք, որ Իսլամաբադի հուշագիրը, ինչպես ընդունված է ասել, ազնիվ համաձայնություն էր։ Եվ քանի որ այն ստորագրվել էր ամենաբարձր մակարդակով, ապա, հավանաբար, դա արվել էր գիտակցված։ Այդ դեպքում ինչո՞ւ չվերադառնալ դրան»։

Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը՝ Իսլամաբադի միջնորդությամբ, ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի լույս գիշերը ԱՄՆ-ը վերսկսել էր Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները՝ Թեհրանին մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Հորմուզի նեղուցին վերաբերող հատվածը խախտելու մեջ։




Լրահոս