ArmLur.am-ը տեղելացավ, որ Լեռա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Facebook.com» սոցիալական ցանցում իր կողմից օգտագործվող «… …..» օգտահաշվի միջոցով ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ 2025 թվականի նոյեմբերի 10-ին’ ֆեյսբուքյան էջում հրապարակված «Հայաստանի որ ղեկավարին եք ավելի շատ վստահում. հարցման տեսանյութի մեկնաբանման հատվածում կատարել է ՀՀ նախկին նախագահների, ՀՀ վարչապետի անձնային և գործունեության առանձնահատկություններին, կերպարներին և գործողություններին ուղղված անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող մեկնաբանություն, այն է՝ «Բոլորին կախաղան, ժողովուրդը ազատվեն», որը նպաստում է վերջինների նկատմամբ ընթերցողի մոտ բացասական կարծիքների ձևավորմանը, բացասական հույզերի և զգացողությունների առաջացմանը, նրանց հակադրվելու, նրանց նկատմամբ անհանդուրժող լինելու, ագրեսիվ և թշնամական գործողություներ կատարելու ձևավորմանը:Կինը մեղադրյալի աթոռին է խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























