Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի հարավում գտնվող Քունեյտրա նահանգի գյուղերից մեկը և կրակ են բացել բնակելի թաղամասերի վրա, հաղորդում է սիրիական «Ալ Էխբարիա» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «երկու իսրայելական տանկ և մի քանի ռազմական մեքենաներ առաջ են շարժվել Քունեյտրա նահանգի հարավային մասում գտնվող Սեյդա ալ-Հանութ գյուղից դեպի արևմուտք և անխտիր կրակ են բացել բնակելի թաղամասերի վրա»։
«Սիրիա» հեռուստաալիքը հաղորդել է, որ իսրայելական հրետանին նաև կրակ է բացել Արաբական Հանրապետության հարավում գտնվող Դարաա նահանգի արևմտյան մասում գտնվող Մաարիա գյուղի ծայրամասերի վրա։




























