Armenian text to speach

Ռուսաստանը պատրաստ է պայքարել Դոնեցկի տարածքի նույնիսկ 0.01 տոկոսի համար․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է պայքարել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքի նույնիսկ 0.01 տոկոսի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թող լինի կես տոկոս, թող լինի մեկ հարյուրերորդ տոկոս։ Սա Ռուսաստանի Դաշնությունն է, այստեղ քննարկելու ոչինչ չկա»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ներկայում Ուկրաինան վերահսկում է ԴԺՀ տարածքի մոտ 11 տոկոսը։ Նա նաև նշել էր, որ ռուսական զորքերը կազատագրեն հանրապետության ամբողջ տարածքը ավելի շուտ, քան ակնկալում են Ուկրաինան և Եվրոպան։

Անի Վարդանյան




Լրահոս