Armenian text to speach

«ԱՊՀ+Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը պետք է ստեղծվի որպես ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար. Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՊՀ+Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը պետք է ստեղծվի որպես ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար: Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում:

««Անկախ պետությունների համագործակցության երկրներ + Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը պետք է ստեղծվի որպես ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար»,- ասել է նա։

Փեզեշքիանը հավելել է, որ տարածաշրջանային դիվանագիտությունը պետք է դառնա ճգնաժամերի կառավարման, կապի պահպանման, հակամարտությունների տարածման կանխարգելման և գործնական համագործակցության ակտիվացման գործիք։

Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է կապեր, այլ ոչ թե ֆրագմենտացիա, համագործակցություն՝ կործանարար մրցակցության փոխարեն, փոխկախվածություն՝ միակողմանի կախվածության փոխարեն, և անվտանգություն՝ հիմնված վստահության և ընդհանուր շահերի վրա, սպառնալիքների վրա հիմնված անվտանգության փոխարեն:

Նա նշել է, որ Իրանը «դարպաս» է, որը միացնում է Կենտրոնական Ասիան բաց ծովին, իսկ երկրի նավահանգիստները Պարսկական և Օմանի ծոցերում մուտք են ապահովում դեպի Հարավային Ասիա, Աֆրիկա և Եվրոպա։

Փեզեշքիանն ընդգծել է, որ «Հյուսիս-Հարավ» և «Արևմուտք-Արևելք» միջանցքները մրցակիցներ չեն, այլ միասնական տարածաշրջանային ցանցի տարրեր։ Ավարտին նախագահը հույս է հայտնել, որ այս գագաթնաժողովը կդառնա գործնական քայլ մի տարածաշրջանի ձևավորման ճանապարհին, որտեղ Միջին Ասիան, Հարավային Կովկասը և Իրանը կներկայացնեն ոչ թե ցրված տարածությունների համախումբ, այլ համագործակցության միասնական ցանցի մաս։




Լրահոս