Ռուսաստանի ՊՆ-ն կվաճառի «Քաղաքավարի մարդիկ» հագուստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կսկսի «Ռուսաստանի բանակ» և «Քաղաքավարի մարդիկ» ֆիրմային հագուստի վաճառքը, հայտնում է РИА Новости-ի գործակալությունը:

Երկրի մի շարք քաղաքներում մայիսի 8-ին կսկսեն աշխատել հատուկ տաղավարներ, որտեղ ցանկացողները կկարողանան գնել նշված գրառումներով վերնաշապիկներ և այլ արտադրանք:

Ինչպես հիշեցնում է գործակալությունը, «Քաղաքավարի մարդիկ» բառակապակցությունն օգտագործվում էր Ղրիմում ուկրաիանական բանակի տեղաշարժը շրջափակող մարդկանց մասին խոսելիս. այն շրջանառության մեջ էր դրել մի բլոգեր Ղրիմից:

Ապրիլի 17-ի «Ուղիղ գծի» ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «քաղաքավարի մարդիկ» իսկապես ռուսաստանյան բանակի ներկայացուցիչներ էին, թեև նախկինում նրանց պատկանելիությունը ռուսաստանյան բանակին չէր հրապարակայնացվում:

«Քաղաքավարի մարդկանց» թեմայով ինտերնետում բազմաթիվ նկարներ և կոլաժներ են հայտնվել: Դրանցից մեկն է՝ «Քաղաքավարությունը քաղաքներ է գրավում: 2014-ը` Ռուսաստանում մշակույթի տարի» պաստառը, որի վրա պատկերված է հրազենը ձեռքին և դեմքը դիմակով ծածկած  զինվորականը:




Լրահոս