Ոստիկանապետը` իր պաշտոնանկության և Ուորլիքի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չե՞ք տեսնում, որ պաշտոնանկ չեմ եղել»,- լրագրողների այն հարցմանը, թե՝ «Ձեզ ուզում են պաշտոնից հեռացնել», այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Գասպարյանը պատասխանեց.

«Ճիշտն ասած, զբաղված եմ եղել կրիմինալով, ու Ուորլիքի  հայտարարությանը չեմ ծանոթացել»:

Անդրադառնալով օրվա խորհրդին` ոստիկանապետն ասաց, թե մայիսը հաղթանակների ամիս է, և ապրիլյան ցեղասպանությունից հետո շատ կարևոր է նման տոների առկայությունը:




Լրահոս